Ժողովո՛ւրդ, թարգեք, մարդկաց մոտ զզվանքի մակարդակի է հասնում այդ ամենը. Արման Աբովյան
ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն այսօր «Տավուշ. Արտաքի՞ն, թե՞ ներքին դիմադրության շարժում» քննարկման ժամանակ ասաց, որ վատ լուր ունի իշխանությունների համար, մարդիկ շատ լավ հասկանում են, որ իշխանություններն իրենց դնում են հիմարի տեղ։
«Ձեզ փոխանցում են հետևյալը, որ փորձերը տգիտոկրատիայի կամ դեգրադացիա- կրատիայի ներմուծումն ըստ էության տապալվել է։ Թող ոչ ոք չխաբնվի առ այն, որ իշխանությունը չի հասկանում, չունի գիտելիք և այլն, թե այս խեղճերն ինչ անեն և այլն, ոչ, նրանք ամեն ինչ էլ շատ լավ հասկանում են։ Միտումնավոր դեգրադացիան ընդամենը, որը բավականին լայն կիրառվում է մինչ այսօր Աֆրիկյան պետություններում, 70-80-ական թվականներին՝ Լատինական Ամերիկայի պետություններում, նույնը կատարվում է նաև այսօր այստեղ։ Այսինքն՝ պետական և արժանապատվության և առհասարակ անվտանգության հարցերն իջեցվում են շրիշակից ներքև, մարզերում մարդիկ սա հասկանում են»,- նշեց Արման Աբովյանը։
Ըստ նրա, մարդիկ իշխանություններից վիրավորված են, և այստեղ ընդդիմության դերակատարությունը բնավ չկա, որովհետև իշխանությունը մարդկանց այնպիսի բաներ է ասում, որից հետո մարդիկ ֆիզիկապես զզվանք են ապրում։
«Իշխանություն, տեղեկացնեմ ձեզ, ամենաքննարկվող թեմաներից մեկը հետևյալն է, երբ կտրած ինչ-որ փայտը ձեռքը, երկրի ղեկավարը տարբեր մարզերում փորձում է մեսիջներ փոխանցել։ Մարդիկ հասկացել են այդ մեխանիզմի կիրառման թե՛ նպատակը, թե՛ մեթոդաբանությունը։ Ժողովո՛ւրդ, թարգեք, մի արեք նման բան, մարդկանց մոտ այդ ամենը զզվանքի մակարդակի է հասնում»,- շեշտեց Արման Աբովյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում