Ես չեմ մտաբերում նման բան 3-րդ Հանրապետության պատմության մեջ. դա զարհուրելի բան է. Հրանտ Բագրատյանը՝ քաղաքացու խոշտանգման մասին

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն արձանագրում է՝ թեև Փաշինյանն արտաքին ճակատում ունի միայն պարտություններ, բայց նաև ստացել է Արևմուտքի քարտ-բլանշը՝ Հայաստանում ամենաայլանդակ բաներն անելու համար: Հենց սրանով է նախկին վարչապետը պայմանավորում նաև օրերս 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի խոշտանգման դրվագը:

«Ես չեմ մտաբերում նման բան ՀՀ Երրորդ Հանրապետության այս 33 տարվա պատմության մեջ. դա զարհուրելի բան է: Ես տեսել եմ այդ տեսանյութը, որն արվել էր տրանսպորտում. քաղաքացին ունի քաղաքական պահվածք, և, այո, կարող ենք այս կամ այն արտահայտությունը չընդունել, բայց դա սահմանադրական իրավունք է, խոսքի ազատության իրավունք է, որ մարդն ունի: Այդ իրավունքի համար մարդուն կազմակերպված ծեծում են. կազմակերպիչը ՀՀ ոստիկանությունն է, ոստիկանապետը, և այս եղածի սցենարն ամերիկյան բոյեվիկ է հիշեցնում»,- մանրամասնեց քաղաքական գործիչը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930