Ինչո՞ւ այսօր Ռուբեն Մելիքյանի հետ զրույցից հետո այլայլվեց Արմեն Աշոտյանը

Այսօր քաղբանտարկյալ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ հենց հկակառուպցիոն դատարանի բակից վերջինիս պաշտպան Ռուբեն Մելիքյանը, ով իրավապաշտպանական սկզբունքով երեկ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հանրային տրանսպորտում ունեցած միջադեպից հետո ներկայացնում է նաև Սամվել Վարդանյանի շահերը, ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց, որ վերջինիս երեկ գիշեր ՁՊՎ տանելու ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել դիմակավորված անձինք:

Դատական նիստերի դահլիճ Ռուբեն Մելիքյանը մտավ այն ժամանակ, երբ նիստն արդեն սկսվել էր: Նա նստեց Արմեն Աշոտյանի կողքին, նրա ականջին ինչ-որ բան ասաց, ինչից հետո Արմեն Աշոտյանն այլայլվեց:

Արդեն երեկոյան 168.am-ը Ռուբեն Մելիքյանին հարցրեց՝ ի՞նչ ասաց Արմեն Աշոտյանին, որ նա ակնհայտորեն վատ զգաց իրեն:

«Աշոտյանին տեղեկացնում էի Սամվելի հետ պատահածի մասին, ասացի, որ նրան դաժան ծեծի են ենթարկել, խոշտանգել»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930