Բաժիններ՝

Նյարդաբանը թվարկել է միգրեն հրահրող մթերքները

Միգրենից խուսափելու համար սննդակարգը պլանավորելիս պետք է ավելի զգույշ լինել։ Այս մասին Gazeta.Ru-ին տված հարցազրույցում ասել է նյարդաբան Անաստասիա Տարասովան։

«Միգրենով տառապողների մեծամասնությունը նշում է, այսպես կոչված, հրահրող մթերքները, որոնց օգտագործումը, որպես կանոն, հանգեցնում էր միգրենի նոպաների առաջացման։ Ամենահաճախակի միգրեն հրահրող մթերքներից են բեկոնը, երշիկեղենը, խոզապուխտը»,- նշել է նա։

Տարասովան հավելել է, որ տարբեր տեսակի պանիրները, ապխտած միսը, ձկնամթերքը, ընկույզը, հատիկաընդեղենը, թթու կաղամբը և գինին կարող են նաև միգրենի պատճառ դառնալ՝ հատուկ տիրամին կոչվող նյութի պարունակության պատճառով։

«Տիրամինը միացություն է, որը ձևավորվում է, երբ ամինաթթու թիրոզինը քայքայվում է: Հայտնի է, որ տիրամինը հանգեցնում է ուղեղի անոթների ընտրովի նեղացման՝ դրանց հետագա վերաընդլայնմամբ»,- ասել է բժիշկը։

Կարդացեք նաև

Նաև, ըստ մասնագետի, միգրեն կարող են առաջացնել կոֆեին պարունակող մթերքները։ Պետք է զգույշ լինել ալկոհոլային խմիչքներ, ցիտրուսային մրգեր և արևադարձային մրգեր օգտագործելիս։

«Հետևեք ձեր սննդակարգին բայց ինքներդ ձեզ մի դրեք ծայրահեղությունների մեջ: Քաղցը կարող է նաև միգրեն առաջացնել»,- զգուշացրել է Տարասովան։

Տեսանյութեր

Լրահոս