Սաուդյան Արաբիան մայիսին Ասիայի համար կբարձրացնի նավթի տեսականու մեծ մասի գները
Սաուդյան Արաբիան մայիսին կբարձրացնի նավթի տեսակների մեծ մասի գները ասիական գնորդների համար: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
Ասիա մատակարարվող հիմնական տեսակի՝ Arab Light-ի արժեքը մեկ բարելի դիմաց կավելանա 0,3 դոլարով։ Նշվում է, որ ըստ Saudi Aramco պետական ընկերության հաղորդագրության՝ արդյունքում այն կարժենա 2 դոլարով ավելի, քան Օմանի և Դուբայի նավթի զամբյուղը:
ԱՄՆ և Հյուսիսարևմտյան Եվրոպա մատակարարվող նավթի գները հիմնականում կմնան անփոփոխ, մինչդեռ Միջերկրածովյան տարածաշրջանում դրանք մեկ բարելի դիմաց կավելանան 0,1-0,4 դոլարով։