Ազգային ժողովը ոչ մրցակցային՝ մեկ անձից գնման եղանակով հերթական պայմանագիրն է կնքել։ Այս անգամ մատակարար կողմը «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ն է, որը, ըստ պայմանագրի, մատուցելու է ներկայացուցչական ծառայություններ։ Սեպտեմբերի 5-ին ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանի և հյուրանոցային համալիրի տնօրեն Սյուզաննա Թովմասյանի միջև կնքված պայմանագրի գինը կազմել է 325 միլիոն 908.679 դրամ։
Երևանում կայացած Կապի տարածաշրջանային համագործակցության Ռադիոհաճախականության սպեկտրի և արբանյակային ուղեծրերի կիրառման կարգավորող հանձնաժողովի 25-րդ նիստի շրջանակում հյուրերի համար մարտի 12-ին հյուրասիրություն է կազմակերպվել «Երևան պանդոկում»:
ՀՀ պաշտպանության նախարարությունն օրերս մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով պայմանագիր է կնքել «Յասաման թիմ» ՍՊԸ-ի հետ՝ ընկերությանը պատվիրակելով ներկայացուցչական արարողակարգային ծառայություններ՝ 6 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ: Ավելի կոնկրետ, այդ գումարով «Յասաման թիմ»-ին պատկանող ռեստորաններից մեկում կմատուցվի պաշտոնական ընթրիք:
Հունվարի 19-ին արդարադատության նախարարությունը մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով երկու գնում է կատարել «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ-ից:
Տարին դեռ նոր է սկսվել, բայց Ազգային ժողովը հասցրել է մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով երկու պետգնում կատարել: Հունվարի 15-ին կնքված պայմանագրով Ազգային ժողովը 4 միլիոն 818 հազար դրամով ձեռք է բերել ծրագրային ապահովման սպասարկման ծառայություններ՝ 12 օգտվողի համար: Մատակարար ընկերությունը «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ն է՝ ի դեմս Աշոտ Խաչատրյանի, որն ընկերության 100 տոկոս բաժնեմասի տերն […]