ԿԳՄՍՆ-ի շուրջ 49 միլիոն դրամ դրամաշնորհը ֆավորիտ ՍՊԸ-ին՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի միջոցառումների համար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հերթական աստղաբաշխական դրամաշնորհն է տրամադրել «Կոնցեպտ իվենթս» ՍՊԸ-ին: 48 միլիոն 916 200 դրամով այս ընկերությանն է վստահվել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի նախապատրաստական միջոցառումներն ու եզրափակիչ փուլի անցկացումը 1400 մասնակցի համար:

Ի դեպ, ԿԳՄՍ նախարարության կողմից այս ընկերությանը տրվող դրամաշնորհները կրում են պարբերական բնույթ.

«Կոնցեպտ իվենթս»-ն այս դրամաշնորհից զատ՝ ԿԳՄՍՆ-ից ստացել է հետևյալ դրամաշնորհները ևս.

Կարդացեք նաև

2024 թվականի փետրվարի 2-ին կնքված պայմանագրով՝   «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի անցկացում միջոցառման համար՝ 20 միլիոն 114 900 դրամ,

2023 թվականի հուլիսի 17-ին կնքված դրամաշնորհի մեկ այլ պայմանագրով՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի անցկացում միջոցառման համար՝ 19 միլիոն 351 800 դրամ,

2023 թվականի ապրիլի 7-ին՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի անցկացման համար՝ 24 միլիոն 39400 դրամ,

2022 թվականի օգոստոսի 1-ին կնքված պայմանագրով՝ «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի անցկացում» միջոցառման համար՝ 20 միլիոն 107 814 դրամ,

2022 թվականի մարտի 11-ին «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի անցկացում միջոցառումն էլ արժեցել է 24 միլիոն 365 380 դրամ:

Բայց սա էլ դեռ ամենը չէ. գնման տարբեր ընթացակարգերով այս ընկերության հետ 2019 թվականից պետական տարբեր գերատեսչություններ կնքել են միլիոնավոր դրամների շուրջ 70 պայմանագիր:

Պետգնումներում սիրելի այս ընկերությանը 168.am-ը մի քանի անգամ առիթ ունեցել է անդրադառնալու՝ հաշվի առնելով ակտիվությունն ու այն մեծ համակարգը, որի շրջանակներում «Կոնցեպտ իվենթս»-ը գործում է:

Ըստ իրավաբանական անձանց e-register համակարգի՝ 2019 թվականին ստեղծված այս ընկերության 100 տոկոս բաժնեմասը 2021 թվականից պատկանում է Արմենուհի Վարդանյանին: Բայց ինչպես ավելի վաղ նշել էինք, այս ընկերությունը «Գևորգյան կոնցեռն»-ի մի մասնիկն է:

 

Տեսանյութեր

Լրահոս