
Մթերքներ, որոնք օգնում են խուսափել սովի զգացումից դիետայի ժամանակ

Նեխուրը և խնձորը լավագույն բուսական մթերքներն են քաշի կորստի համար։ Այս մասին Daily Mirror-ին տված հարցազրույցում ասել է սննդաբան Անեկուա Գոդարտը։
Գոդարտը նեխուրն անվանել է եզակի մթերք դիետա պահողների համար, քանի որ այն պարունակում է ավելի քիչ կալորիաներ, քան օրգանիզմին անհրաժեշտ է այն մարսելու համար: Բացի այդ, այն հակաօքսիդանտների լավ աղբյուր է և օգնում է կանխել քաղցը, ըստ shantnews-ի՝ շարունակել է Գոդարտը։
Նա պարզաբանել է, որ նեխուրը հարուստ է բետա-կարոտինով և ֆլավոնոիդներով, որոնք նվազեցնում են մարսողական համակարգի բորբոքումները և նույնիսկ կանխում են այնպիսի հիվանդությունները, ինչպիսին է քաղցկեղը։
Գոդարտը խնձորը համարում է նիհարելու եւս մեկ լավ տարբերակ։ Նրա խոսքով՝ այն հարուստ է բջջանյութով և պեկտինով, որոնք օգնում են կարգավորել օրգանիզմում ճարպի կլանումը։
«Այն հատապտուղները, ինչպիսիք են ելակը, հապալասը և ազնվամորին, ունեն շաքարի ցածր պարունակություն, բայց հարուստ են հակաօքսիդանտներով և բջջանյութով, ինչը դրանք դարձնում է իդեալական քաղցրի ցանկությունը բավարարելու համար», – ավելացրել է մասնագետը: