Բաժիններ՝

«Գրությունը եկել է մեզ և Նկարիչների միությանը, քննարկում ենք, թե ինչ ենք անելու». Էդվարդ Միլիտոնյան

Հայաստանի գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել մի շարք միությունների շենքեր։ Դրա վերաբերյալ այս պահին Դատախազությունից գրություններ են ուղարկվել Նկարիչների և Գրողների միություններին։

Հիշեցնենք, որ թե գրողների, և թե նկարիչների միություններն օրենքով հասարակական կազմակերպություններ են, իսկ նման կազմակերպությունները որպես սեփականություն՝ կարող են ունենալ շենքեր, շինություններ և այլն: Իսկ հասարակական կազմակերպության սեփականությունը գոյանում է մուտքի վճարներից, անդամավճարներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

Այդուհանդերձ, միությունների զբաղեցրած տարածքը՝ շենքերը, պետականացնելու որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ որոշվեց օպտիմալացնել բուհերը, գիտական կենտրոնները։

168.am հետ զրույցում Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ ստեղծագործական միությունների նախագահները միասին քննարկում են հարցը։

Կարդացեք նաև

«Հիմա մենք այդ հարցը քննարկում ենք,  լրատվություն է գնացել, տարածվել է, բայց կոնկրետություն դեռ չկա։

Մենք հիմա բոլորս կորոշենք, թե հարցն ինչպես ներկայացնենք, որովհետև գրությունը եկել է մեզ և Նկարիչների միությանը, մյուսներին դեռ չի եկել։ Դրա համար զրուցում ենք, հասկանալու՝ ինչ ենք անելու»,- նշեց Էդվարդ Միլիտոնյանը։

Նկարիչների միության նախագահի տեսակետը կներկայացնենք առաջիկայում։

Տեսանյութեր

Լրահոս

Ողջ ԵՄ-ն աջակցում է Խաղաղության խաչմերուկ ծրագրին. Սլովենիայի ԱԳ նախարարը խոսեց ԵՄ-ի անունից «Սլովենիան աջակցում է խաղաղության օրակարգին, Սլովենիայի վարչապետն աջակցում է վարչապետին ի սկզբանե»,- այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Նրա կարծիքով, դա կարևոր հնարավորություն է խաղաղության և կայունության համար տարածաշրջանում: «Ողջ Եվրամիությունը սատարում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Այս պատճառով մենք մեծապես կարևորում ենք խաղաղության համաձայնագիրը, նախագիծը, քանի որ այն իսկապես կարող է նոր դռներ բացել՝ ստեղծելու այս անկեղծ խաղաղության օրակարգը»,- ասաց նա՝ խոսելով ԵՄ-ի անունից։ Արաքս Մարտիրոսյան ԵՄ, Փաշինյան, Խաղաղության խաչմերուկ, Ադրբեջան, ռեգիոն, Հարավային Կովկաս, Սլովենիա, Տանյա Ֆայոն