Ամիսներ առաջ՝ մարտ ամսին, հայտնի դարձավ, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել մի շարք միությունների շենքեր և դրա վերաբերյալ գրություններ էին ուղարկվել Նկարիչների և Գրողների միություններին։
Հայաստանի իշխանությունները գիտական կենտրոնները, բուհերն օպտիմալացնելուն զուգահեռ՝ որոշել են պետականացնել նաև ստեղծագործական միություններին պատկանող գույքը։
Նիկոլ Փաշինյանը գործնականում օպտիմալացնում է Հայաստանն ու հայ հասարակությունը, որի անգամ լուսավորյալ անդամների մեծ մասը մեկուսի խավարը գերադասում է հավաքական լույսից՝ դրանով ամրացնելով այն պատնեշները, որոնք ամեն օր ավելի են բարձրանում հասարակության տարբեր շերտերի ու խավերի միջև։
Հայաստանի գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել մի շարք միությունների շենքեր։ Դրա վերաբերյալ այս պահին Դատախազությունից գրություններ են ուղարկվել Նկարիչների և Գրողների միություններին։
Արդեն 5-րդ օրն է, ինչ մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում` անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։