Հայաստանի Գրողների և Նկարիչների միությունների շենքերը պետականացնելու վերաբերյալ գործընթացը շարունակվում է. արդեն 1 տարուց ավելի է՝ դատական նիստեր են ընթանում։
Այս տարի մարտին հայտնի դարձավ, որ իշխանությունը որոշել է պետականացնել գրողների և նկարիչների միությունների շենքերը։ Գլխավոր դատախազությունը դատարան էր դիմել այդ շենքերը պետությանը վերադարձնելու պահանջով։ Իրավապահները պնդում են՝ միությունների շենքերն 90-ականներին ապօրինի են մասնավորեցվել՝ առանց պետության որոշման։
Հայաստանի գլխավոր դատախազությունը որոշել է պետականացնել մի շարք միությունների շենքեր։ Դրա վերաբերյալ այս պահին Դատախազությունից գրություններ են ուղարկվել Նկարիչների և Գրողների միություններին։