«Նիկոլի վարկանիշն ամիս-ամիս պատմական հակառեկորդներ է գրանցում, և նրա հեռացման համար առկա են բոլոր օբյեկտիվ հիմքերը։ Պատկերավոր ասած՝ ժողովուրդը Նիկոլին չի ուզում, բայց չգիտի՝ ում ուզել։
«Առանձին թեմա են քաղաքական կոռուպցիան, ծանոթ-բարեկամների համատարած նշանակումները պետական պաշտոններին, դատական համակարգի կախյալ և քաղաքականացված վիճակը։ Երկրում այնպիսի խորքային ճգնաժամ է, որ, կարելի է ասել, ժողովրդի աչքին ավելի շատ են երևում այլ խնդիրներ, ներառյալ՝ անվտանգությունը, քան փաշինյանական թայֆայի կողոպուտը»։