Հակառուսական պատժամիջոցներին միանալը Հայաստանի համար հավասարազոր է սեփական ոտքին կրակելուն․ Վահե Դավթյան
Քաղաքագետ, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Մարտի 30֊ից Հայաստանում դադարելու են սպասարկվել ռուսական «Мир» բանկային քարտերը։
Դեռևս անցած տարվա գարնանը ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչները պահանջեցին Երևանից միանալ հակառուսական պատժամիջոցներին։
Ակնհայտ է, որ «Мир»-ի վերաբերյալ որոշումը այդ քաղաքականության առաջին քայլերից է։
Աշխարհաքաղաքական հարցերը դեռ մի կողմ։ Տնտեսական առումով Հայաստանի համար պատժամիջոցներին միանալը հավասարազոր է լինելու սեփական ոտքին կրակելուն։ Կամ սեփական գլխին։