Վրաստանից մեքենաների արտահանմամբ Հայաստանը չորրորդն է

Ավելի քան մեկ երրորդով նվազել է թեթև մեքենաների ներմուծումը Վրաստան։ Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների` եթե 2023 թվականին երկիրը գնել է 402 մլն 729.000 դոլարի (28.868 միավոր) ավտոմեքենա, ապա այս տարի այդ ցուցանիշը նվազել է մինչև 258 մլն 122.000 դոլար (17.515 միավոր)։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ Geostat-ի՝ արտահանման ցուցանիշը փոքր-ինչ աճել է, աճը գրեթե 10 տոկոս է։ Հիմնական արտահանող երկրները եղել են Ղրղզստանը և Ղազախստանը։ 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստանից ամենաշատ ավտոմեքենաներն են արտահանել.

  • Ղրղզստան՝ 122 մլն 256.000 դոլար (3345 միավոր),
  • Ղազախստան՝ 76 մլն 388.000 դոլար (5657 միավոր),
  • Ադրբեջան՝ 37մլն 075.000 դոլար (1750 միավոր),
  • Հայաստան՝ 15 մլն 695.000 դոլար (1002 միավոր),
  • Տաջիկստան՝ 3 մլն 652.000 դոլար (236 միավոր):

2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին Վրաստան ամենաշատ ավտոմեքենաներ ներմուծվել են հետևյալ երկրներից.

  • ԱՄՆ՝ 151 մլն 167 հազար դոլար (12.128 միավոր),
  • Ճապոնիա՝ 33 մլն 417.000 դոլար (2004 միավոր),
  • Գերմանիա՝ 31 մլն 141.000 դոլար (1083 միավոր),
  • Կորեայի Հանրապետություն՝ 6 մլն 515.000 դոլար (395 միավոր),
  • Չինաստան՝ 5 մլն 212.000 դոլար (384 միավոր):

Տեսանյութեր

Լրահոս