Բոլ ա՛, հերիք ա՛, արցախցիներ, չե՞ք հասկանում, որ ձեզ իրար դեմ են հանոմ, իրական մեղավորներին թողած՝ ո՞ւմ եք մեղադրում. Հայաստանի իշխանությունները ծափ են տալիս. Ռոման Երիցյան

Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջով դիմել է արցախցիներին և սոցիալական ցանցերով, մասնավորապես՝ ֆեյսբուքով կեղծ լուրեր տարածող ֆեյքերին:

Արցախցիներին դիմելով՝ նա ասում է. «Իրական մեղավորներին թողած՝ Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությա՞նն եք մեղադրում, ֆեյքերի կեղծ լուրերն եք տարածում, իսկ Հայաստանի իշխանությունները ուրախությունից ծափ են տալիս…

Չե՞ք հասկանում էդ ֆեյքերի իմաստը, դրանց նպատակը. մեկիդ մյուսի դեմ են հանում: Արցախցիների 80 տոկոսը իրենց ֆեյսբուքյան էջերով, իրական մեղավորներին թողած՝ Արցախի ղեկավարությանն են մեղադրում: Մտածե՞լ եք՝ դրա նպատակը ո՞րն ա: Ձեր նպատակը ո՞րն ա: Ինչի՞ եք հասնում կեղծ էջերով էտ կեղծ լուրերը տարածելով, լայքելով, քննարկելով: Փաստեր ունե՞ք՝ տվեք իրավապահ մարմիններին, թող զբաղվեն:

Պետական դավաճանության մեջ մեղադրված և անգամ դատարանի վճիռ ունեցող մարդիկ էսօր ազատության մեջ են, դուք ո՞ւմ եք մեղադրում, ինչի՞ եք ուզում հասնել:

Բոլ ա, հերի՛ք ա»:

Տեսանյութեր

Լրահոս