Երևանի քաղաքապետարանում խուզարկությունից հետո ձերբակալվել են աշխատակիցներից 1-ը և ևս 4 անձ

Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում Հակակոռուպցիոն կոմիտեի կատարած խուզարկությունից հետո պաշտոնատար անձ է ձերբակալվել։ Բացի այդ, կան ևս 4 ձերբակալվածներ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը` Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու գործով»,- հայտնեց Օհանջանյանը։

Նշենք, որ դեպքի վերաբերյալ Armlur-ը գրել է, որ ձերբակալվածը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և շինարարության վարչության աշխատակից Քնարիկ Պետրոսյանն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031