Բաժիններ՝

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը զինված խմբավորումներին կոչ է արել դադարեցնել ապակայունացնող քայլերը Հայիթիում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել Հայիթիում գտնվող հանցախմբերին դադարեցնել ապակայունացնող գործունեությունը: Այս մասին ասվում է Անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կրկնել են այդ արարքների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու իրենց կոչը։

Անվտանգության խորհուրդը նաև կոչ է արել Հայիթիի կառավարությանը և երկրի բոլոր համապատասխան կողմերին ապահովել ՄԱԿ-ի անձնակազմի և բոլոր քաղաքացիական անձանց, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների անվտանգությունը:

«Անվտանգության խորհուրդը վերահաստատել է Հայիթիի նախագահ Յովենել Մոիսեի սպանության հետաքննության հարցում զգալի առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը», – ասվում է հայտարարության տեքստում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031