Պետականությունը վերացնում են. շառլատանները եկան,մեզանում կերտեցին ստի կայսրություն. Խաչիկ Մանուկյան

«Ալիևը լավ գիտի, որ ինքը չի հաղթել հայ զինվորին. ինքը տարածքների մեծ մասը ստացել է պատերազմից հետո: Այսինքն՝ սա քաղաքական պարտություն է, ՔՊ-ական պարագլուխների պարտությունն է, և պետք է քաղաքական գնահատական լինի, ռազմական օրենքի ողջ խստությամբ պետք է պատիժը կրեն»,- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության հրավիրած քննարկման ժամանակ նշեց բանաստեղծ, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Վաչագան Մանուկյանի հայր Խաչիկ Մանուկյանը:

Խաչիկ Մանուկյանը կողմ չէ իշխանություններին հեռացնելու պահանջին. միայն հեռացմամբ, ըստ նրա, չեն կանխվի Հայաստանը փորձադաշտ դարձնելու հետագա փորձերը:

«Եվ քանի դեռ մենք պարտության սիմվոլներին չենք հեռացրել, արդար պատժի չենք արժանացրել, մեր երկիրը սրընթաց անկման մեջ գնալու է»,- հավելեց նա և պայքարի կոչ արեց՝ կանխելու այդ ընթացքը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս