
«Պետական դիսֆունկցիայի օրինակ… սա մի օրինակ է, թե ինչպես մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուսը». Սերգեյ Մելքոնյան

Սերգեյ Մելքոնյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Պետական դիսֆունկցիայի օրինակ…
ՀՀ ԱԳՆ և ԱԽ հայտարարությունը. ռուս զինծառայողները թույլ չեն տվել ԵՄ դիտորդներին մուտք գործել Ներքին Հանդ։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հայտարարությունը. ռուս սահմանապահները չեն խոչընդոտում եվրոպական առաքելության գործունեությանը հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում:
Հիմնական եզրակացություններ
Նախ, սա մի օրինակ է, թե ինչպես մի ձեռքը չգիտի, թե ինչ է անում մյուսը: Եվ սա սովորական պատմություն չէ, որտեղ կարող են տարակարծություններ լինել։ Դա ազգային անվտանգության հարց է։
Երկրորդ՝ փաստացի ինքնիշխան պետության տարածքում վեճ է ընթանում, ըստ որի՝ մի արտաքին ուժ չի խանգարում/խանգարում է մյուս արտաքին ուժին ապահովել անվտանգությունը։ Սա սեփական անվտանգության բացառիկ մատակարար լինելու պետության անկարողության և անվտանգության աութսորսինգի խնդրի ցուցանիշ է։
Պետության՝ որպես ինստիտուտի, ինքնիշխանության պատմական ցածր մակարդակի դրսևորում։
#ՀաջորդտարիՇուշիում»։