Փաշինյանը հպարտանում է, որ Հայաստանում աննախադեպ քանակի քաղցկեղով հիվանդնե՞ր կան

Արդեն տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանն իր համար նոր հերոս է գտել՝ հարկ վճարողը: Նիկոլական Հայաստանում արժեհամակարգային խեղման պայմաններում  այլևս հերոս չի հայ զինվորը, նորարար գիտնականը, կյանք փրկող բժիշկն ու ուսուցիչը. Նրա հերոսը հարկ վճարողն է: Նրա ընկալումներում անգամ Եռաբլուր զինվորական պանթեոնն է հիմնել հարկ վճարողը:

Փետրվարի 7-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, որ իր հերոսը հարկ վճարողն է, և եթե հարկ վճարողը չլինի, չի լինի բանակը:

«Բոլոր այդ մարդիկ՝ պետական բյուջեից աշխատավարձ ստացող քաղաքացիները, ասում են՝ էս ինչ ա, էս երկրի հերոսը հարկ վճարող քաղաքացին է, էս ինչ խայտառակություն է: Ես այդ մարդկանց անկեղծությանը կհավատամ, եթե մինչև հիմա իրենց ստացած բոլոր աշխատավարձերը, որ ձևավորվել է հարկ վճարող քաղաքացիների հաշվին, վերադարձնեն պետական բյուջե: Ակնարկն այն է, որ բա բանա՞կը, բա զինված ուժե՞րը. Բանակը, զինված ուժերը սնում է հարկ վճարող քաղաքացին: Կա՛ հարկ վճարող քաղաքացի՝ կա՛ բանակ, չկա՛ հարկ վճարող քաղաքացի՝ չկա՛ բանակ, չկա՛ բանակ՝ բառի բուն իմաստով, չկա՛ բանակ, կոշիկ, շոր, ավտոմատ, փամփուշտ, տանկ, հրացան, ոչ մի բան, պագոն, աշխատավարձ, պարգևավճար, մեդալ, մեդա՛լ…

Հայաստանի ազգային հերոսի մեդալը ձուլում են հարկ վճարող քաղաքացու հարկի հաշվին, կա՛ քաղաքացի, որ հարկ է վճարում, կա՛ Ազգային հերոս, և այն մարմինը, որ որոշում է, որ էսինչ մարդը Ազգային հերոս է, էդ մարմինը գոյություն ունի միայն այն պատճառով, որ կա հարկ վճարող քաղաքացի, չկա՛ հարկ վճարող քաղաքացի՝ չկա՛ այդ մարմինը, որ որոշում է՝ այս մարդը հերոս է, չկա՛ այդ հերոսը՝ չկա՛ այդ հերոսի կոչում տվող, չկա՛ այդ հերոսին մեդալ տալու որոշում, չկա՛ այդ հերոսի մեդալը՝ չկա՛ այդ հերոսի մեդալը հանձնող պաշտոնական արարողությունը, որովհետև այն լույսը, որը վառվում է այն դահլիճում, որտեղ պետական պաշտոնյան հանձնում է Հայրենիքի շքանշանը Ազգային հերոսին, այդ լույսը վառվում է միայն հարկ վճարող քաղաքացու շնորհիվ:

Կարդացեք նաև

Չկա՛ հարկ վճարող քաղաքացի՝ չկա՛ լույս, կարող են ասել՝ ոչինչ, մենք մոմի տակ կտանք, չկա՛ հարկ վճարող քաղաքացի՝ չկա՛ մոմ, որովհետև այդ մոմը, որը պետք է առներ այդ պետական մարմինը, չունի այդ փողը, որ առնի այդ մոմը, և նույնիսկ չկա այդ լուցկին, որով հնարավոր է կողքից վառել… Հայաստանի Հանրապետության թիվ մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է, որովհետև առանց նրա չկա պետությունը, չկա բանակ, չկա զինվորը, կապիտանը, գեներալը, լեյտենանտը: «Եռաբլուր»-ը հարկ վճարող քաղաքացու հիմնադրած պանթեոնն է»,- ասել է նա:

Իր այս մտքերը նա ամրապնդել է Երևանով մեկ փակցված ցուցապաստառներով, գովազդային վահանակներով, որոնց վրա երբեմն այնպիսի աբսուրդային հպարտության առիթներ են մատնանշվում հարկ վճարելու տեսքով, որ ակամայից սկսում ես մտահոգվել դրանց հեղինակների հոգեկան առողջության վիճակով:

Այսպես՝ Երևանում հսկայական գովազդային վահանակ է տեղադրվել, որի հեղինակները հպարտությամբ նշում են, որ 2023թ. Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական բյուջե է վճարել ավելի քան 1,4 միլիարդ դրամ հարկ:

1,4 միլիարդ դրամի վճարած հարկը նշանակում է քաղցկեղով հիվանդների ահռելի քանակ: Ուրեմն ո՞րն է Նիկոլ Փաշինյանի հպարտության առարկան՝ որ Հայաստանում աննախադեպ քանակի քաղցկեղով հիվանդնե՞ր կան: Անմեղսունակության ու անամոթության ի՜նչ աստիճան պիտի ունենաս, որ հպարտանաս նման ձեռքբերմամբ:

Տեսանյութեր

Լրահոս