«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն է։
Փետրվարի 7-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել էր, որ իր հերոսը հարկ վճարողն է, և եթե հարկ վճարողը չլինի, չի լինի բանակը:
Արդեն տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանն իր համար նոր հերոս է գտել՝ հարկ վճարողը: Նիկոլական Հայաստանում արժեհամակարգային խեղման պայմաններում այլևս հերոս չի հայ զինվորը, նորարար գիտնականը, կյանք փրկող բժիշկն ու ուսուցիչը. Նրա հերոսը հարկ վճարողն է: Նրա ընկալումներում անգամ Եռաբլուր զինվորական պանթեոնն է հիմնել հարկ վճարողը: