ՌԴ-ն կողմ է Հայաստանի հայտարարած առաջնահերթություններին․ Միշուստինը՝ ԵԱՏՄ նիստին

Ռուսաստանը կողմ է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) նախագահության մեկ տարվա ընթացքում Հայաստանի հայտարարած առաջնահերթություններին, հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը միության միջկառավարական խորհրդի նիստում։

«Հունվարից Միության մարմիններում նախագահության գործառույթներն անցել են Հայաստանին։ Հաջողություն եմ մաղթում հայ գործընկերներին։ Մենք ուշադրությամբ ուսումնասիրել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած կազմակերպության հետագա զարգացման առաջնահերթությունները։ Դրանք մեծապես համընկնում են ռուսական կողմի դիրքորոշման հետ։ Պատրաստ ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել դրանց իրականացման համար», – ասել է Միշուստինը։

Նա նշել է, որ ուրախ է ողջունել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի այս տարվա առաջին նիստի բոլոր մասնակիցներին և շնորհակալություն է հայտնել ղազախ գործընկերներին կազմակերպչական աշխատանքի համար:

Միշուստինը արդյունավետ աշխատանք է մաղթել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներին, որի կազմը թարմացվել է:

Կարդացեք նաև

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829