Փողոցային պայքարը ժելեած մազերով ու բաբըչկայով պայքար չէ. ո՞ւր են բարձրախոս վերցնողները, ազա՛տ է, թող վերցնեն… էլի չե՛ն վերցնելու, էլի մենք ենք Նիկոլին լարելու. Իշխան Սաղաթելյան

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Գերագույն մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթուղթը հայկական կողմի համար որևէ դրական դրույթ չի պարունակում։ Այն փաստաթուղթը, որի անունը դրել են «խաղաղության պայմանագիր», խաղաղության հետ որևէ կապ չունի։ Դա Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ կնքվող փաստաթուղթ է։ Սա մի փաստաթուղթ է, որով Ադրբեջանը ձգտում է լեգիտիմացնել նախկինում ուժի կիրառմամբ ձեռք բերված ՀՀ տարածքները և որևէ կերպ չի զսպում նրանց ախորժակը։
  • Երկու կողմերի առաջարկներն էլ երևում են այն փաստաթղթում, որը մեր պատգամավորները տեսել են, սակայն Ադրբեջանը մերժել է հայկական կողմի բոլոր առաջարկները։
  • Լաչինի միջանցքը փակել է Նիկոլ Փաշինյանը, իսկ Արցախը հայաթափվել է Էրդողան-Ալիև-Նիկոլ Փաշինյան միասնական ջանքերով։
  • Բավականին հավանական տեսակետ է այն, որ Նիկոլ Փաշինյանը, երկիրը կրկին ներքաշելով պայմանավորված պատերազմի մեջ, արդյունքում կստորագրի Ալիևի պայմաններով փաստաթուղթը։
  • Նիկոլը ո՛չ Հյուսիս է գնում, ո՛չ Արևմուտք, նրա արտաքին քաղաքական վեկտորն ուղղվում է դեպի Թուրքիա։
  • Եթե ընդդիմությունն իր գլխավոր ուղղությունները պահում է, աշխատում է մեր ժողովրդի հետ, բայց զուգահեռ ներառում է քաղաքացիներին հուզող այլ խնդիրներ, դա պետք է ընկալել՝ որպես պայքարի ընդլայնում։ Բայց եթե ընդդիմությունը հեռանա իր գլխավոր նպատակից, համագործակցի սրանց հետ, կդառնա Նիկոլ։
  • Դաշտը շատ լայն է, բոլոր ուղղություններով պարտավոր ենք աշխատել, հասարակությանը հուզող բոլոր հարցերին պատասխանել, ցույց տանք, որ սրանք չարիքի իշխանություն են։
  • Կառավարությունը կեղեքում է գործարարներին, ոչ նպաստավոր հարկային պայմաններ է ստեղծում նրանց համար, հիմա այս հարցի մասին ԱԺ ամբիոնից պիտի խոսվի՞, թե՞ չէ։
  • Մեզ աղերսում են վերադառնալ ու ստանձնել բոլոր այն պաշտոնները, որոնք վերապահված են ընդդիմությանը, որովհետև դրսից իրենց նեղում են արդեն։ Իշխանությունն այս խնդիրը լուծելու համար մեզ խնդրում է վերադառնալ ու ստանձնել այդ պաշտոնները։ Մեր պատասխանը միանշանակ «ոչ» է։
  • Խմբակցությունում կան նաև պասիվ պատգամավորներ, և դա շատ բնական է։ Բոլորը նույն գիտելիքներն ու հմտությունները չունեն։ Բայց ես ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է պրոբլեմը, որ մեր պատգամավորները գնում են Խորհրդարան ու հարցեր են բարձրացնում։ 
  • Նիկոլից պետք է ազատվել։ Եթե վաղը պահանջեցինք Ալեն Սիմոնյանի հրաժարականը, և եթե ՔՊ-ից 18 հոգի չմիանան մեզ, բնական է, որ ցանկացած նախաձեռնություն տապալվելու է։

Կարդացեք նաև

  • Վաղը այս մարդիկ, նույն Ալեն Սիմոնյանն ու Նիկոլ Փաշինյանը դնելու են հայոց այբուբենի փոփոխության հարցը։ Ասելու են՝ մեր այբուբենը հին է, 1600 տարվա, չի համապատասխանում մեր պետությանը, բացի դրանից, Մեսրոպ Մաշտոցն էլ Հայաստանում չի ապրել, վտանգում է մեր անվտանգությունը։ Ու, ասենք, կարող են Դանիել Իոաննիսյանին հանձնարարել նոր այբուբեն գրել։ Սրանք մեզ ուզում են կտրել մեր արմատներից։ 
  • Այս մարդիկ Թուրքիայի ու Ադրբեջանի խամաճիկ իշխանություններ են։ 
  • Ում-ում, բայց «ի՞նչ եք արել» հարցը ինձ չպետք է տալ։ Դուրս ենք եկել, կռիվ ենք տվել, ուրիշների պես մենակ ստատուս չենք գրել… Վերջին 3 տարվա մեջ ընդդիմությունը հանդես է եկել 3 նախաձեռնություններով՝ Հայրենիքի փրկության շարժում, ընտրություններ, Դիմադրության շարժում։ Բացթողումներ ունեցել ենք, ձախողել ենք, բայց մեր պայքարի մեջ ազնիվ ու անկեղծ ենք եղել։
  • Ովքեր իրենց վրա պայքարի պատասխանատվություն են վերցրել, այսօր դարձել են սխալ, իսկ նրանք, ովքեր կարող էին օգնել, բայց չեն օգնել, դարձան ճի՞շտ։
  • Իմ դեմ օգտագործում են «Բարձրախոսը վերցրել էր, չէր տալիս» թեզը, բայց էդ բարձրախոսը վերցնելու պատասխանատվություն ոչ ոք իր վրա չի վերցրել։ Ես չեմ վախեցել, վերցրել եմ։ Ո՞ւր են բարձրախոս վերցնողները, բարձրախոսն ազատ է, թող վերցնեն։ Բայց չեն վերցնելու, էլի մենք ենք վերցնելու, Նիկոլին էլ մենք ենք լարելու:
  • Ինչի՞ եք կռվում ընդդիմության դաշտի լիդերության համար։ Իմա՞ստը։ Իմ մոտ հաճախ տպավորություն է, որ կռվում են ոչ թե Նիկոլի տեղի համար, այլ խորհրդարանական ընդդիմության: 
  • Հայաստանին սպասում են հետևյալ իրադարձությունները՝ Սահմանադրության փոփոխություն, արտահերթ ընտրություններ, «խաղաղության պայմանագրի» կնքում։ Ընդդիմությունն այսօրվանից պետք է պատրաստ լինի դրան։ Չեմ կարծում, որ Նիկոլը կգնա հանրաքվեի, բայց եթե նման բան լինի, սահմանադրական հանրաքվեն պետք է վերածել Փաշինյանին անվստահություն հայտնելու հանրաքվեի։ Եթե պայմանագիր ստորագրելու գնա, ստորագրումից մինչև վավերացում բավականին ընթացք է։ Պետք է օգտագործել այդ ժամանակն ու Նիկոլին իր փաստաթղթով ուղարկել գրողի ծոցը։ Արտահերթ ընտրությունների սցենարը նույնպես հավանական է։ Չի բացառվում, որ վերջին երկուսը միաժամանակ փորձեն անել։
  • Պետք է նախապատրաստվել, օրակարգ մեջտեղ բերել ու գնալ դիմադրության ճանապարհով, պետք է գնալ այդ ուղղությամբ։
  • Թրիգերի պետք չէ սպասել, պետք է նախապես ծրագրել անելիքները, որ չհասնի դրան։
  • Փետրվարի 10-ից հետո ՀՅԴ-ն, վստահ եմ, նաև «Հայաստան» խմբակցության պատգանավորներն այցելելու են մարզեր, մարդկանց բացատրելու են իրավիճակը։ Սա չպիտի կարողանա ժողովրդին խաբի, Հայաստանի կապիտուլյացիան ներկայացնի՝ որպես ձեռքբերում։ Սա մենք պետք է գիշեր-ցերեկ ժողովրդին բացատրենք։
  • Ադրբեջանի ու Թուրքիայի վերջին կետը հայ ժողովրդին ոչնչացնելն է։
  • Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն անում է Սփյուռքի հետ, նոր ծավալի սրիկայություն է։ Սա ևս Թուրքիայի պահանջն է, որովհետև տարիներ շարունակ Ցեղասպանության հետևանքով ձևավորված Սփյուռքն առնվազն նեղություն էր պատճառում Թուրքիային։ Որևէ ՔՊ-ական, եթե նկատել եք, չի ասում՝ «հարգելի հայրենակից», որովհետև հայրենակիցը միայն ՀՀ քաղաքացին չէ, այլև սփյուռքահայն է։

  • Ոչ միայն պատրաստ ենք մեր տեղը զիջել ընդդիմադիր լիդերության համար, այլև փնտրտուքների մեջ ենք։ Փողոցային պայքարը ժելեած մազերով ու բաբըչկայով պայքար չէ։ Դու պետք է կարողանաս ընկնել ու վեր կենալ։ Կեղծ պատկեր են ստեղծել, որ մենք թույլ չենք տալիս ուրիշներին պայքարել։
  • Մեզ ոմանք ասում են՝ ֆանարիկով երթ էիք անում։ Ֆանարիկով երթ անելու համար 150 հոգի մա՞րդ են բռնում։ Գայիք, դուք էլ ծեծ ուտեիք, պախկվում եք համակարգչի հետևն ու բան եք պահանջում։
  • Ես միշտ կողմ եմ բաց զրուցել, պարզել՝ ով էր ցույց կազմակերպողն ու ցրողը։ Բայց ես ուզում եմ հասկանալ՝ դա մեզ ի՞նչ է տալու։ Դրանից հետո ընդդիմադիր դաշտում լիքը մարդ պատերի տակով պետք է ման գա, չի կարողանալու հարցազրույցների գնալ։ Բայց արդյո՞ք դա հիմա մեզ պետք է։
  • Վերջապես եկե՛ք հասկանանք՝ ով է ընդդիմություն՝ անուններով, որովհետև ինձ համար տարօրինակ է, որ ընդդիմադիր քաղաքական ուժը նստում հրապարակային քննադատում է ընդդիմությանը։ Երբ լուրջ դեմքով գալիս, նստում են ու սկսում ընդդիմությունից խոսել, ընկե՛ր ջան, դու էլ ես կուսակցության ներկայացուցիչ, գնա՛, մեզնից լա՛վ արա։ Ընդդիմությունը պետք է վե՛րջ տա մեկը մյուսին հարվածելու, իրար ոչնչացնելու քաղաքականությանը։ Դրանից իրենք չեն ուժեղանալու, այլ այս չարիքի իշխանությունը։
  • Բոլորը պահանջում են գործողություններ․ դրանք պետք է լինեն, բայց փողոց դուրս գալուց առաջ տնային աշխատանքը պետք է ամբողջությամբ անել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս