Եթե շարժումը թափ հավաքի, իր մեջ ընդգրկի հասարակության նոր շերտերի, ինչի ազդակներն այս պահին առավել քան տեսանելի են, առաջին փուլում Նիկոլ Փաշինյանը կփորձի դրա դեմ պայքարել ոստիկանական պատժիչ մեքենայով, քաղաքացիների դեմ բռնություններ գործադրելով, ահաբեկելով, բերման ենթարկելով, և այդպես շարունակ։ Բայց այդ՝ ուժային ռեսուրսի պոտենցիալը՝ որքան էլ ոստիկանները լավ պարգևավճարված ու բտվածությունից բթացած են, այդուհանդերձ սահմանափակ է։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Գերագույն մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Նիկոլ Փաշինյանիհնչեցրած այս հայտարարությունը համարեց ոչ թե Արցախի մնացյալ հատվածի ապառազմականացում՝ զինաթափում, այլ Արցախում ապրող մեր 130 հազար հայրենակիցների նկատմամբ դավաճանություն։
«Եղել է պայմանավորված պատերազմ՝ պայմանավորված միջազգային ուժերի և թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։ Այն ժամանակ, երբ ասում էին՝ նոր պատերազմ, նոր տարածքներ, այդ դեպքում պետք է, չէ՞, հասկանային դրա հետևանքները. չէ՞ որ երկրի ղեկավարը հենց դրա համար է, չէ՞ որ քաղաքական գործիչը պետք է ունենա պատասխանատվություն»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով՝ այդ անպատասխանատվությունն է պատճառը, որ Փաշինյանն իրականություն է դարձրել իր խոստումների ճիշտ հակառակը՝ ասվածի ապացույցը պայմանավորված պատերազմն է՝ պարտության ավարտով, և Հայաստանի ինքնիշխանության վերացումը։