
Միացի՛ր խեղաթյուրված դասագիրքը մերժելու պայքարին․ Պահանջի՛ր ԿԳՄՍ նախարարի հրաժարականը

ՀՀ Հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը խոտանելու նախաձեռնող մարմինը 24.01.2024-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին առաջարկել էր առաջիկա 72 ժամերի ընթացքում, խեղաթյուրված դասագիրքը խոտանել-չեղարկելու որոշում կայացնել, հակառակ պարագային ՀՐԱԺԱՐԻԼ նախարարի իր պաշտոնեն:
«ԽՈՏԱՆԵԼ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ԴԱՍԱԳԻՐՔԸ» շարժումը ս․թ․ Յունուարի 29-ին, ժամը 11:00-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան դիմաց (հասցէ՝ Վազգէն Սարգսեան 3) կանցկացնի հրապարակային բողոքի ակցիա՝ մերժելու պղծված դասագիրքը եւ պահանջելու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ:
Կոչ ծնողներին, աշակերտներին, ուսուցիչներին, ակադեմականներին, հասարակական գործիչներին, պրոֆեսիոնալ խմբավորումներին և համայնքներին, մեր ապագա սերունդներին արժեհամակարգը եւ ինքնությունը վտանգված համարող հայրենասեր մարդկանց եւ մեր ժողովուրդին ազգային անվտանգության խնդիրների լուծմամբ հետաքրքրված անձանց, միանալ հրապարակային ակցիային, որին հրավիրված են նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչները լուսաբանելու համար միջոցառումը:
«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման նախաձեռնող մարմին