![](/banners/BeFunky-design.jpg)
Մայր Աթոռի միաբաններն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն
![](https://168.am/wp-content/uploads/2024/01/423162034_707987244789799_4881028999425838686_n.jpg)
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններն այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված հայորդիների հիշատակին և աղոթք բարձրացնելու նրանց հոգիների հանգստության համար։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրևոնից: