
Հնդկաստանը հրաժարվում է ռուսական զենքից՝ հօգուտ ամերիկյանի. Reuters

Հնդկաստանը հրաժարվում է Ռուսաստանից զենքի մատակարարումից՝ միաժամանակ փորձելով հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ, գրում է Reuters-ը՝ հղում անելով Հնդկաստանի կառավարության աղբյուրներին։
Ինչպես նշում է գործակալությունը, մատակարարման ծավալները նվազել են Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո։
Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի տվյալներով, որին մեջբերում է Reuters-ը, Ռուսաստանը վերջին 20 տարվա ընթացքում Հնդկաստանին մատակարարել է զենքի 65%-ը։
Չնայած 2022 թվականից մատակարարումների նվազմանը, Ռուսաստանը Հնդկաստանին առաջարկել է ժամանակակից ուղղաթիռների և կործանիչների մատակարարումներ, ինչպես նաև համատեղ արտադրություն, ասել են աղբյուրները: Այնուամենայնիվ, Հնդկաստանի իշխանությունները հակված են զենք գնել ԱՄՆ-ից, նշում է Reuters-ը։
Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի զեկույցի համաձայն՝ Ռուսաստանից զենքի արտահանումը վերջին մի քանի տարիների ընթացքում նվազել է։ 2018-ից 2022 թվականներին զենքի արտահանումը նվազել է 31%-ով։