Երևանում փրկարարներն իրականացնում են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ
Երևանում փրկարարներն իրականացնում են սառցալեզվակների հեռացման աշխատանքներ։
Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Առատ ձյան տեղումներով և ջերմաստիճանի կտրուկ նվազեցմամբ պայմանավորված՝ հունվարի 26-ից 28-ը Երևան քաղաքի Արաբկիր, Կենտրոն, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում փրկարարներն իրականացրել են կամուրջներից, թունելներից և վերգետնյա անցումներից կախված սառցալեզվակների հեռացման աշխատանքներ։
Սառցալեզվակների վերացման աշխատանքները շարունակվում են: