![](/banners/BeFunky-design.jpg)
Պարտադիր բարեկարգման պահանջն, ի դեպ, նշանակում է ոչ միայն մաքրել հարակից տարածքը ձնից ու սառույցից, այլև կանաչապատ ու բարեկարգ պահել մայթերը․ Հայկ Կոստանյան
![](https://168.am/wp-content/uploads/2024/01/l-0x0wh-786x458z-1-3.jpeg)
Ի գիտություն տնտեսվարողների
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչության, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի կոմունալ բաժնի աշխատակիցները շրջայց են իրականացնելու Երևան քաղաքում:
Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել անշարժ գույքի և դրան հարակից
ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ:
Համաձայն որոշման, տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել
տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի
կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ
հատվածները:
Պարտադիր բարեկարգման պահանջն, ի դեպ, նշանակում է ոչ միայն մաքրել հարակից
տարածքը ձնից ու սառույցից, այլև կանաչապատ ու բարեկարգ պահել մայթերը:
Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը նախատեսում է տուգանք՝
15.000-20.000 դրամի չափով՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր
օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման պահանջները չկատարելու դեպքում:
Հարգանքով՝
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան