Սահմանադրական փոփոխությունները պետք է տապալել, վերածել Փաշինյանին անվստահություն հայտնելու հանրաքվեի. Բենիամին Մաթևոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Խաղաղության Հայաստանը երբևիցե չի էլ գնացել, որ հիմա գործընթացը ձախողվի։ Իշխանության բոլոր քարոզչական թեզերը ներքին լսարանի մասին են։ Պատահական չէ, որ տարեսկզբին Ալիևի տված հարցազրույցում արձանագրվեց՝ Նիկոլ Փաշինյանը քաղաքական բանկրոտ է։ Ադրբեջանը հիմա Հայաստանի ողջ տարածքն է անվանում Արևմտյան Ադրբեջան։

  • Մենք փաստացի արդեն հետ ենք վերցրել մեր ստորագրությունը Նոյեմբերի 9-ի փաստաթղթից պարտադիր չէ՝ դրա մասին հայտարարվի, որ հասկանանք՝ Հայաստանն առնվազն միակողմանի դուրս է եկել այդ պայմանագրից։
  • Ինչքան էլ իշխանությունները հակաքարոզ անեն, Ռուսաստանը միակ երկիրն էր, որը կանգնեցրեց պատերազմը։
  • 44-օրյա պատերազմից հետո ռուսական «Կոմերսանտում» հրապարակվեց մի քարտեզ, որով Հայաստանն Ադրբեջանի տարածքով Ռուսաստան բեռներ պիտի տեղափոխեր։ Սրա մասին չեն խոսում։
  • Մենք Երևանի կենտրոնում հիմա նստած ենք, իսկ մեզնից երկու ժամվա հեռավորության վրա սահմանին ադրբեջանական բավականին մարտունակ կորպուսներ են տեղակայված։
  • Մենք այս ազատ անկման մեջ ենք, որովհետև կոնկրետ մեկ անձ, իր անձնական շահից ելնելով, որոշեց, որ կոմունիկացիաների վերահսկողությունը ռուսներին չտալու համար պետք է հրաժարվել Արցախից։
  • Արևմուտքը շատ անկեղծ է Հայաստանի ու հայ հասարակության նկատմամբ, որովհետև նրանք երբեք էլ չեն ասել, որ պաշտպանելու են Հայաստանի անվտանգությունն ու տարածքային անվտանգությունը։
  • Մենք ֆորմալ առումով ՀԱՊԿ-ից դուրս չենք եկել, բայց ՀԱՊԿ գործունեությունը սաբոտաժի ենք ենթարկում։ Նույն կերպ Փաշինյանը կարող է ֆորմալ հետ չվերցնել իր ստորագրությունը Նոյեմբերի 9-ի փաստաթղթից, բայց և չկատարել դրա դրույթները։
  • 300 դոլարով ստատուս գրողները միգուցե չեն խորանում, բայց Ռուսաստանն այս տարածաշրջանում լրիվ այլ մտադրություններ ունի։ Ռուսաստանն ունի ինստիտուցիոնալ հիշողություն ու պատմական ավանդույթներ։ Այդ մարդիկ մտածում էին՝ եթե Արցախը դատարկվի, ռուսները կգնան, բայց ռուսները չգնացին։
  • Ցավալին այն է, որ մինչև 2018թ հեղաշրջումը Հայաստանի իշխանությունները, մենք բոլորս խոսում էինք Արցախի ինքնիշխանությունը, անկախությունը միջազգայնորեն ճանաչելու մասին, իսկ այսօր Հայաստանի գործող իշխանությունները և մենք ողջունում ենք Ֆրանսիայի Սենատում Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիության մասին բանաձևի ընդունումը։ Սա ահռելի հետընթաց է։

Կարդացեք նաև

  • Ալիևն իր հարցազրույցում հայտ ներկայացրեց տարածաշրջանում Ռուսաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցը դառնալու՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ 
  • Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ դիվանագիտական հարթակներում կարողանա մարսել Հայաստանի պետականության հիմքերի խարխլումը։ Այսպես շարունակելու դեպքում գալու ենք մի իրավիճակի, երբ Ադրբեջանը դառնալու է ռուսների միակ ռազմավարական դաշնակիցը, և այդ ժամանակ Ադրբեջանին ոչ ոք չի կաշկանդելու հարձակվել մեզ վրա։ Եթե ոմանց թվում է, որ թուրքերը մեզ վրա չեն հարձակվում մեր սիրուն աչքերի համար, սխալվում են։ Չեն հարձակվում, որովհետև սահմանը պահում են ռուսները։
  • Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին կարող է որևէ տեղ մղել կամ չմղել։ 2018թ․-ից հետո մենք երկու պատմական պահ ենք բաց թողել՝ երբ քանդվեց հայոց պետականությունը, և երբ Ադրբեջանի պետականությունը վտանգ հանդիսացավ մեր պետականության համար։ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանն օգտագործում է։
  • Ադրբեջանին հակառուսական պրոյեկտի մեջ ներքաշելու համար Արևմուտքը նրան խոստացել էր Արցախը և որոշ տարածքներ Հայաստանից։ 
  • Մենք չե՞նք դիտարկում այն հավանականությունը, որ ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է մնալ, բայց այդ տարածքն արդեն դառնա այլ պետության տարածք։
  • 2024թԱդրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների նպատակը Հայաստանի լուծարման պրոյեկտի իրականացումն է։
  • ԱՄՆ-ում, ՌԴ-ում և Ադրբեջանում նախագահական ընտրություններ են տեղի ունենալու։ Թրամփի քաղաքական նախագիծը ԱՄՆ տնտեսությունը փրկելն է, Ռուսաստանի քաղաքական նախագիծն Ալեքսանդր Նևսկու պրոյեկտն է՝ դեպի Արևելք ծավալվելը, Ադրբեջանի քաղաքական նախագիծը Հայաստանի լուծարումն է, և դրա համար նա պետք է դառնա Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը։
  • Արևմուտքն Ադրբեջանին չի սաստի ինչո՞ւ պետք է սաստի։ Երբ Ալիևին պատկանող ունեցվածքը Եվրոպայում վտանգի տակ հայտնվի, կարելի է քննարկել Ադրբեջանին սաստելու հարցը։

  • Միմյանց զորաշարժերը վերահսկելու՝ Փաշինյանի առաջարկն այն է, ինչ նրան դրանից հետո են պարտադրելու։
  • Քաղաքական ռուսաֆոբիայի ռահվիրաների շուրթերով հայտարարվեց, որ ռուսական զենքի առաջին լուրջ խմբաքանակը հասավ Հայաստան։ Սա քաղաքական թրաֆիքինգ է։ Սրան հաջորդեց Լավրովի ասուլիսը, որտեղ հստակ արձանագրեց՝ Москва слезам не верит, և Փաշինյանը недоговороспособный է։ Դրանից հետո նա որոշեց աջակցություն ստանալ Թուրքիայից և Ադրբեջանից և հայտարարեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։ Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունն իշխանությունը պահելու նրա միակ հենարանն է։ Սահմանադրությունը փոխելուց հետո Ադրբեջանը մեզ պարտադրելու է փաստաթուղթ, որով սահմանափակելու է Հայաստանի զորքերի քանակը։ Փաշինյանը մաշում է Հայաստանը, պահում է իր իշխանությունը։ Չի բացառվում, որ մի հայտարարություն էլ Փաշինյանը տարածի Հայաստանը լուծարելու մասին։
  • Ես գրեթե չեմ կասկածում, որ մեզ հետ ուզում են անել նույնը, ինչ արեցին Արցախի հետ։ Պանիկա կտարածեն, ու դեպի Վրաստան գնացող ավտոշարասյունը կիլոմետրեր կկազմի… Տարբերությունն այն է, որ արցախահայերը գոնե գնալու տեղ ունեին։
  • Մենք հիմա ունենք հսկայական սահմանամերձ տարածք, որը նախկինում Արցախն իր վրա էր վերցրել՝ պահելով մեր թիկունքը։ 
  • Սահմանադրական փոփոխությունները պետք է տապալել, վերածել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հանրաքվեի։ Դրանից հետո կարելի է խոսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ Սա քաղաքական ուժերի օրակարգը պետք է լինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս