Ավստրիացի պատգամավորը կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի ֆինանսավորումը

Եվրախորհրդարանում Ավստրիայի ազատության կուսակցության պատվիրակության ղեկավար Հարալդ Վիլիմսկին կոչ է արել դադարեցնել ֆինանսավորել Ուկրաինային՝ նշելով, որ այդ երկրի մեջ գումար լցնելը միայն սնուցում է կոռուպցիան այնտեղ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք արմատապես սխալ ենք համարում արտահերթ ԵՄ բյուջեի ավելացումը, բյուջեի, որը նախատեսված է մինչև 2027 թվականը, և այդպիսով ևս 50 մլրդ եվրո Ուկրաինայի մեջ «լցնելը»», -հայտարարել է Վիլիմսկին։

Պատգամավորը նշել է նաև, որ ԵՄ խորհրդում քվեարկության գործող կանոնների, ինչպես նաև ԵՄ բյուջետային կանոնների հնարավոր չեղարկման քննարկումը «ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կամայական է Բրյուսելը վերաբերում սեփական կանոնակարգերի պահպանմանը»։

Ավելի վաղ ԵՄ հանձնաժողովը առաջարկել էր 99 մլրդ եվրոյով ավելացնել ԵՄ երկարամյա բյուջեն, որը նախատեսված է մինչև 2027 թվականը, քանի որ ծրագրած 1,2 տրիլիոն եվրոն բավարար չէ։ Միևնույն ժամանակ այդ գումարից 50 մլրդ եվրոն նախատեսվում է ուղղել Ուկրաինային մակրոֆինանսական օգնություն տրամադրելուն։ Հունգարիան դիտարկում էր այս որոշումն արգելափակելու հնարավորությունը։

Տեսանյութեր

Լրահոս