Բանակցությունների արդյունքներով ստորագրվել է ԵԱՏՀ-ի և Կուբայի Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության համատեղ հանձնաժողովի 3-րդ նիստի արձանագրությունը։
Պետքարտուղարության խոսնակը հավելել է, որ Վաշինգտոնն աջակցում է Իրաքի կառավարությանը, ինչպես նաև Իրաքյան Քուրդիստանի կառավարությանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև քննության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու տեխնիկական ավելի մեծ հնարավորություններ ունեցող սարքավորումների ձեռք բերման անհրաժեշտությանը:
Չնայած JN.1-ի արագ տարածման և դեպքերի թվի համեմատաբար աճին, առկա սահմանափակ ապացույցները չեն վկայում, որ հիվանդության ծանրությունն ավելի բարձր է՝ համեմատած շրջանառվող այլ տարբերակների հետ:
Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում, անդրադառնալով դիվանագիտական այս ձևակերպումներին, ասաց, որ եթե դա տեղի ունենա այնպես, ինչպես ՀՀ իշխանություններն են ներկայացնում, ապա ՌԴ-ում որևէ մեկը խնդիր չի տեսնի դրանում։ Սակայն, ըստ նրա, ԽՍՀՄ փլուզումից հետո որևէ երկրի այդ, այսպես կոչված, արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիան չի հաջողվել, ավելին՝ հետսովետական տարածաշրջանի պատերազմների մեծ մասը ծագել է այն պատճառով, որ Արևմուտքն անընդհատ փորձել է կրճատել ՌԴ ազդեցության գոտին՝ այս կամ այն երկրին ՌԴ-ից «կտրելով», դա անընդհատ գործընթաց է եղել, որը խտացավ ու հանգեցրեց աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակին։
Պարեկները սպանության սպառնալիքի կասկածանքով ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել 34-ամյա և 38-ամյա երիտասարդներին:
Իրանն ինքնուրույն ակտիվություն ցուցաբերեց: Հաշդ աշ-Շաաբին չէր, որ հարվածում էր Իրաքում ամերիկյան և իսրայելական դիրքերին, ոչ էլ Ֆաթիմիյունը, Զեյնաբիյյունը կամ այլ վստահված անձինք, որոնք հարվածում էին Սիրիայում գտնվող ամերիկացիներին։ Հարվածներն իրականացրել է հենց Իրանը, ինչպես դա 2020 թվականին՝ ի պատասխան Քասեմ Սոլեյմանիի սպանությանը։
Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «2018 թվականի մայիսից Հայաստանի Հանրապետության դե-ֆակտո իշխանությունը արտաքին քաղաքականության ոլորտում հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով ու ծրագրերով, որոնք, ըստ էության, ներկայացվել են որպես մեր երկրի պաշտոնական քաղաքականություն ու որպես «նոր, արմատական մոտեցումներ»։
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի դաշնային կառավարության միջև` «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը:
«Ձեռ ե՞ք առնում, լավ, խայտառակություն է, անհարմար է: Պետական մարմիններում նայեք՝ «Սիլ» ջուրը 200 անգամ քիչ կլինի, քան վաճառվող մնացած ջրերը: Էդ նշանակում ա՝ էդ ընտանիքը պետք է Հայաստանից թողնի գնա:
ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը թեև արձանագրում է՝ Ադրբեջանի ապակառուցողական հայտարարությունները չեն նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը, խաղաղության հաստատմանը, այդուհանդերձ կարծում է՝ բանակցել պետք է:
Հաշվետվությամբ ներկայացված թեմաների շուրջ ծավալվել է քննարկում, մտքեր են փոխանակվել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորման արդյունավետության բարձրացման ուղղությամբ անելիքների շուրջ:
Գուսևը նշել է, որ բոլոր հատուկ ծառայությունները շարունակում են աշխատել դեպքի վայրում, օպերատիվ շտաբ է տեղակայվել քաղաքային վարչակազմի կողմից։
ԱԺ-ն 95 կողմ ձայնով ընդունեց համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈւՂԻՂ
shamshyan.com-ի տեղեկություններով, հունվարի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Նորք Մարաշում հայտնի «Նաիրի» հյուրանոցային համալիրի մոտ կրակոցներ են հնչել և կա տուժած քաղաքացի։
Այս մասին հայտնում է Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:
Նկատի ունենալով կրթության ոլորտի և հատկապես դասագրքերի վերաբերյալ փորձագետների բարձրացրած հարցերը, 168.am-ն օրերս գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ մասնավորապես պարզելու, թե հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» դասագրքի տպագրության համար որքա՞ն գումար է տրամադրվել պետական բյուջեից, որքա՞ն է կազմել տպագրության բյուջեն, արդյո՞ք տրամադրված ամբողջ գումարն օգտագործվել է։
Ավելի ուշ արված գրառումներում Գուտերեշը նաև դատապարտել է հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների հարձակումներն Իսրայելի վրա, մարդկանց սպանությունները, առևանգումները և սեռական բռնությունները։ Գուտերեշը հրադադարի կոչ է արել Գազայի հատվածում՝ ապահովելու հումանիտար օգնության մատակարարումը և նպաստելու պատանդների ազատ արձակմանը։
2024 թվականի հունվարի մեկից հաստատվել են ավտոկայանատեղիների կարմիր գծերի նոր գները, եւ տարեկան սպասարկման գինը 160 հազար դրամ է։
Նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին տալ հնարավորություն ազատվել քրեական պատասխանատվությունից․ առաջին՝ երկու տարի ծառայելով, երկրորդ՝ մեկ տարի ծառայելով և պետական բյուջե վճարելով 2,5 միլիոն դրամ, երրորդ՝ վեց ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 5 միլիոն դրամ, չորրորդ՝ մեկ ամիս ծառայելով և պետական բյուջե վճարելով 8 միլիոն դրամ, հինգերորդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարելով 15 միլիոն դրամ։
ՊՆ փոխնախարարը 15 միլիոն դրամով բանակից ազատելու նախագծի վերաբերյալ վերապահում ունի. Մանուկյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով անդրադարձել է շտապօգնություն կանչած քաղաքացու կողմից բժիշկների նկատմամբ դրսևորած բռնության դեպքի մասին:
Թուրք հոդվածագիր Թալաթ Աթիլլան, անդրադառնալով Թուրքիայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրերին, նշել է. «Ըստ փորձառու քաղաքական վերլուծաբանների՝ ԱՄՆ-ն ոչ հեռու ապագայում մի քանի ռազմավարական քայլերով կրկին կփորձի հեղաշրջում իրականացնել Թուրքիայում»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2015 թ. դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ:
Հայաստանի Հանրապետությունը հունվարի 10-ին 200 հազար դոլար՝ 81 մլն 526 հազար դրամ է փոխանցել Միջնորդ դատարանի մշտական պալատին (Permanent Court of Arbitration)՝ որպես գրավ։
Ազգային Ժողովի 8-րդ գումարման 7-րդ նստաշրջան բերած նախագծի հաստատումից հետո, հնարավոր է, որ Հայաստանում այլեւս չլինեն վաստակավոր հռչակված արտիստներ, երգիչներ, դերասաններ, ճարտարապետներ եւ պետական կառավարման համակարգից անջատ գործող բնագավառի ներկայացուցիչներ։
2023 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության մասնակիցների շարքում Մեսին հավաքել է ամենաշատ միավորները` առաջ անցնելով Էրլինգ Հալանդից և Կիլիան Մբապեից:
Մեր ունեցած տեղեկություններով, մի քանի օր առաջ Սյունիքի մարզի կրթական հաստատությունների աշխատակիցների «կորպորատիվին» մասնակցել է մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: