Բաժիններ՝

Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից, մանրամասնելով, որ մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Նորավանի խաչմերուկից Շինուհայրի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը, Իշխանասար-Կապան և Տաթև-Աղվանի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը՝ բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Հարժիսի խաչմերուկում բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս