Շտապօգնության բժիշկների նկատմամբ բռնություն կիրառած եղբայրները ձերբակալվել են

Ձերբակալվել են շտապօգնության բժիշկների նկատմամբ բռնություն կիրառած եղբայրները: Այս մասին նշված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

«Պարեկները սպանության սպառնալիքի կասկածանքով ձերբակալել և Էրեբունու բաժին են տեղափոխել 34-ամյա և 38-ամյա երիտասարդներին:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ մանրամասն նշվում է, որ հունվարի 16-ին ժամը 3:40-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել շտապօգնության մեքենայի վարորդը և հայտնել, որ կանչով մեկնել են Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարու փողոցի շենքերից մեկը, որտեղ դանակով հարձակվել են իրենց վրա, ինքը փախել է:

Ահազանգով նշված հասցե են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները: Պարզվել է, որ հիվանդի երկու որդիները դանակի սպառնալիքով և հայհոյանքներով հարձակվել են շտապօգնության խմբի վրա:

Տեսանյութեր

Լրահոս