JN.1 վիրուսի տարածվածությունն արագորեն աճում է ամբողջ աշխարհում. Արմեն Մուրադյան

ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը ֆեկսբուքյան իր էջում գրում է. «Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների` ԵՄ/ԵՏԳ երկրներում գերիշխողը SARS-CoV-2-ի BA2.86 ենթատեսակն է և այն շարունակում է արագորեն տարածվել:

Ընդ որում, այն դեռ 2023 թվականի նոյեմբերի 24-ին դասակարգվել էր որպես առանձին հետաքրքրության տարբերակ:

Սակայն վերջին շաբաթներին եվրոմիության անդամ մի շարք երկրներ զեկուցել են JN.1-ի մասին` նշելով, որ վերջինի տարածվածությունն արագորեն աճում է ամբողջ աշխարհում` կազմելով BA2.86-ի ժառանգական գծերի ճնշող մեծամասնությունը, որոնք զեկուցվել են գրիպի վերաբերյալ տվյալների զեկուցման գլոբալ նախաձեռնությունում (GISAID): Իր արագ աճող տարածման պատճառով ԱՀԿ-ն դասակարգել է JN-1-ը որպես առանձին հետաքրքրություն ներկայացնող տարբերակ` BA2.86 մայրական գծից:

Նախկինում JN.1-ը դիտվել է որպես BA2.86-ի մաս, իսկ ամենավաղ նմուշը հայտնաբերվել էր դեռևս 2023 թվականի օգոստոսի 25-ին: 2023 թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ գրիպի վերաբերյալ տվյալների զեկուցման գլոբալ նախաձեռնությունում (GISAID) ներկայացվել է JN.1-ի 7344 հաջորդականություն:

ԵՄ/ԵՏՄ 12 երկրների շարքում, որոնք հայտնել են առնվազն 20 հաջորդականության մասին 51-րդ շաբաթվա ընթացքում` BA2.86-ի ենթագծերի համամասնությունների վերաբերյալ հետևյալն են` Ավստրիա (41,7%), Բելգիա (75,6%), Դանիա (91,2%), Ֆինլանդիա (57,1%), Ֆրանսիա (83,1%), Իռլանդիա (75,5%), Իտալիա (61,8%), Նիդեռլանդներ (88,8%), Նորվեգիա (81,8%), Լեհաստան (49,2%), Իսպանիա (83,1%) և Շվեդիա (85,2%): Աճի այս BA2.86-ի առումով ընդհանուր միտումը նկատվել է վերջին շաբաթների ընթացքում:

Ելնելով իր գենետիկական առանձնահատկություններից՝ JN.1-ը կարող է ունենալ որոշակի հակագենային առավելություն: Սակայն, հաշվի առնելով այս փուլում առկա սահմանափակ տվյալները JN-ի վերաբերյալ, չի ենթադրվում, որ հանրային առողջության համար այն լրացուցիչ ռիսկեր է առաջացնում` համեմատած ներկայումս շրջանառվող օմիկրոնի այլ ժառանգական գծերի հետ:

Չնայած JN.1-ի արագ տարածման և դեպքերի թվի համեմատաբար աճին, առկա սահմանափակ ապացույցները չեն վկայում, որ հիվանդության ծանրությունն ավելի բարձր է՝ համեմատած շրջանառվող այլ տարբերակների հետ:

Ռիսկի գնահատումը կթարմացվի ավելի շատ տվյալների, այդ թվում և տեղական, հավաքագրումից դրանց վերլուծությունից հետո»:

Տեսանյութեր

Լրահոս