«Արցախի հանձնումից հետո թրքական կառավարիչները կատարվածը մարսելու ամենավտանգավոր տարբերակն են ընտրել». Կարապետ Պողոսյան
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծանոթացա ՊԵԿ պարզաբանմանը երեկվա կատարվածի վերաբերյալ։
Մասնավորապես փորձ էր արվում թաքցնել, լղոզել կատարվածը, որը ինքնին իր մեջ հանցակազմ է պարունակում։
Մասնավորապես պետական կառույցում տեղի է ունեցել հանցագործություն, որին ներգրավված է եղել մի ամբողջ հերթափոխ, նորմալ երկրում պետք է համակարգի ղեկավարը հրաժարական տար, իսկ կատարվածի վերաբերյալ նյութերն էլ տրամադրվեր օրինակ Հակակոռուպցիոն Կոմիտեին, իսկ հասրակությունն էլ սպասեր իրավական գնահատականին։
Իսկ ներկա Հայաստանում նման դեպքերում ընդամենը լղոզված ինչ որ գրություն է տարածվում և տվյալ համակարգն էլ ավելի խրում ամենաթողության, կրկնակապիտուլյանտի թիմի նման պահվածքը վերջում հանգեցնելու է քաղաքացիական զինված բախման…
Արցախի հանձնումից հետո թրքական կառավարիչներն կատարվածը մարսելու ամենավտանգավոր տարբերակն են ընտրել, երկրում ստեղծելով անկառավարելի վիճակ և հասցնել լուծարման, ինչը լավագույնս իրականացնում են պետական բոլոր մարմիններն հասցնելով ամենաթողության»։