Վահագն Խաչատուրյանը Դավոսում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացման արարողությանը

Վահագն Խաչատուրյանն, ով աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայի Համադաշնությունում, մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը։

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը կմասնակցի նաև համաժողովի շրջանակում կազմակերպվող պանելային քննարկումներին։ Նախատեսված են նաև նախագահի երկկողմ հանդիպումները մի շարք երկրների առաջնորդների հետ։

Վահագն Խաչատուրյանը հունվարի 15-18-ը աշխատանքային այցով գտնվում է Շվեյցարիայի Համադաշնությունում՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս