Բաժիններ՝

Պետրակովը և Հարոյանը քվեարկել են ՖԻՖԱ-ի The Best-ում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը և ընտրանու ավագ Վարազդատ Հարոյանը քվեարկել են ՖԻՖԱ-ի The Best-ում:

2024 թվականի հունվարի 15-ի երեկոյան կկայանա FIFA The Best մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ՖԻՖԱ-ն կամփոփի 2023 թվականը և կհայտարարի տարվա լավագույններին։ Տղամարդկանց և կանանց Հայաստանի ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները նույնպես մասնակցել են քվեարկությանը և ընտրել իրենց կարծիքով տարվա լավագույններին։

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակով.

Լավագույն դարպասապահ` 1) Էդերսոն, 2) Տիբո Կուրտուա, 3) Մարկ-Անդրե տեր Շտեգեն

Լավագույն ֆուտբոլիստ` 1) Էրլինգ Հոլանդ, 2) Քևին դե Բրույնե, 3) Ռոդրի

Լավագույն մարզիչ` 1) Պեպ Գվարդիոլա, 2) Ֆիլիպո Ինձագի, 3) Անգելոս Պոստեկօղլու

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյան.

Լավագույն դարպասապահ` 1) Էդերսոն, 2) Տիբո Կուրտուա, 3) Անդրե Օնանա

Լավագույն ֆուտբոլիստ` 1) Բեռնարդո Սիլվա, 2) Քևին դե Բրույնե, 3) Էրլինգ Հոլանդ

Լավագույն մարզիչ` 1) Պեպ Գվարդիոլա, 2) Չավի, 3) Ֆիլիպո Ինձագի

Կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյան.

Լավագույն դարպասապահ` 1) Մերի Էրփս, 2) Մակքենզի Առնոլդ, 3) Զեչիրա Մուշովիչ

Լավագույն ֆուտբոլիստուհի` 1) Սալմա Պարալուեյո, 2) Սեմ Քեր, 3) Լինդսի Հորան

Լավագույն մարզիչ`1) Ջոնաթան Խիրալդես, 2) Սարինա Վիգման, 3) Թոնի Գուստավսոն

Կանանց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Մարալ Արթին.

Լավագույն դարպասապահ` 1) Մակքենզի Առնոլդ, 2) Զեչիրա Մուշովիչ, 3) Մերի Էրփս

Լավագույն ֆուտբոլիստուհի` 1) Այտանա Բոնմատի, 2) Լինդսի Հորան, 3) Կադիդիատու Դիանի

Լավագույն մարզիչ`1) Սարինա Վիգման, 2) Ջոնաթան Խիրալդես, 3) Թոնի Գուստավսոն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս