Մոսկվան գնահատում է Երևանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք կրում են ռազմավարական և դաշնակցային բնույթ։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ «Մենք անկեղծորեն գնահատում ենք մեր եղբայրական հարաբերությունները, դրանք կրում են- ռազմավարական և դաշնակցային բնույթ։ Այսօր Ռուսաստանի և Հայաստանի առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը զարգանում է ակտիվ, դինամիկ, […]
ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին։ Առաջադրման վերաբերյալ տեսանյութը նա տարածել է իր Twitter-ի էջում։ «Հեշտ կլիներ հեռու մնալ: Բայց ես այդպես չեմ դաստիարակվել: Ուստի այսօր Աստծո և իմ ընտանիքի առջև հայտարարում եմ, որ մասնակցելու եմ Միացյալ Նահանգների նախագահի ընտրություններին», – ասում է Փենսը: Փենսը, ով […]
Միշուստինն այսօր ժամանել է Սոչի՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նկատի ունենալով, որ հարցվածների 30%-ը չի քվեարկի, 12%-ը կփչացնի քվեաթերթիկը, իսկ 20%-ը ընդհանրապես չի պատասխանել այս հարցին, ապա ցավով պետք է արձանագրել, որ հայ հասարակության պասիվությունն ու անտարբերությունը թույլ է տալիս Նիկոլին, շրջանցելով ազգային-պետական շահերը, ժողովրդի կամքն ու հիմնարար իրավական փաստաթղթերը` միանձնյա որոշել Արցախի ճակատագիրն ու ապահովել Հայաստանի թրքացման հեռանկարը:
ՀՀԿ ԵԿ Երևանի խորհուրդը տեղեկացնում է, որ այսուհետ կարող եք միանալ «Արցախը երբեք չի´ լինելու Ադրբեջանի կազմում», «Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով ստորագրահավաքին նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
Ավելորդ է ևս մեկ անգամ հիշեցնել, թե իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը քանի անգամ ու ինչ պաթոսով է հայտարարել, որ վերջ է տրվել խնամի-ծանոթ-բարեկամ (ԽԾԲ) սկզբունքով աշխատանքի ընդունման պրակտիկային:
Աշխատանքային այցով Միացյալ Թագավորություն մեկնած Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հունիսի 7-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդսի Հոյլը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ հյուրընկալության համար՝ նշելով, որ Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի […]
Թուրքիայում նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքների տարբեր հատվածներում փակցվել էին «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական պաստառները:
Հրապարակվել է ԵԱՀԿ հայտարարությունը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցի կապակցությամբ։
Հյուրերը ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հունիսի 9-ին՝ ժամը 18։30, Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք՝ «Նոր իշխանություն՝ հանուն Հայաստանի և Արցախի» նշանաբանով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գեներալ-գնդապետ Մուսա Ավսևերին նշանակել է զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետ։
Ավելի վաղ Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն կառավարություն է ուղարկել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովից հանրապետության դուրս գալու որոշման նախագծի պատրաստման պահանջ։
Եթե Հայաստանը պատրաստվում է ստորագրել մի փաստաթուղթ, որն ունենալու է միջազգային ուժ, հետո Արցախի ժողովուրդն ո՞ւմ «աշխարհաքաղաքական հետույքով» է կարողանալու պաշտպանել իր ինքնորոշման իրավունքը։
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
Հունիսի 7-ի ցերեկը, 10-11-ը շրջանների զգալի մասում, 8-ի, 12-ի ցերեկը, 9-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ արևելյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 3-5 աստիճանով, 8-9-ն աստիճանաբար կբարձրանա […]
Միջոցառումը հնարավորություն կտա ընդլայնել ռազմավարությունը և կապ հաստատել համախոհ մասնագետների հետ:
52-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Ջավադ Օուջին շեշտել է, որ Իրանը վերջին 20 ամիսների ընթացքում ամբողջությամբ մարել է գազ ներկրելու համար Թուրքմենստանի Հանրապետությանն ունեցած իր պարտքերը:
Թուրքիան ավարտել է ՆԱՏՕ-ի խնդրանքով հատուկ նշանակության ուժերի գումարտակի տեղափոխումը Կոսովո: Այս մասին հայտնում է թուրքական TRT հեռուստաընկերությունը: «Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարության A-400M ինքնաթիռը հաջողությամբ ավարտեց երկրորդ և երրորդ խմբի թռիչքները՝ 65-րդ մեքենայացված հետևակային բրիգադի հրամանատարական գումարտակի տեղակայման շրջանակներում, որը ծառայելու է Կոսովոյում», – նշում է հեռուստաալիքը՝ հղում անելով Թուքիայի ազգային պաշտպանության նախարարությանը:
Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին հունիսի 7-ի ժամը 11:10-ի սահմանում բախվել են «VAZ» (վարորդ՝ Գ. Փ., ծնված 1973 թ.) և «BMW» (վարորդ՝ Տ. Շ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
168.am-ի հետ զրույցում Հայկ Մամիջանյանի ներկայացուցիչ Սլավիկ Պողոսյանը նշեց՝ քրեական գործը, որով Հայկ Մամիջանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել, արդեն իսկ կարճված է, իսկ խափանման միջոցը՝ վերացված: Քրեական գործը վերաբերել է 11 անձի և հարուցված է եղել նախկին ՀՀ քրեական օրենսգրքի 225․1-րդ հոդվածի 1-ին մասով, որը պատասխանատվություն էր նախատեսում օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար։ Նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վերջիններիս արարքներում հանցակազմ չլինելու հիմքով։
Հունիսի 6-ին Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ կայցելի Զապորոժիեի ԱԷԿ: Գրոսին Զապորոժիեի ԱԷԿ է այցելել նաև 2022 թ.-ի սեպտեմբերին և 2023 թ.-ի մարտին:
Ռիտերը նրանց ներկայացրել է քաղաքացիական առաքելության մադատն ու գործունեությունը:
ՄԻՊ չենք ընտրում, տիկին Կյուրեղյան. Ոչ ՄԻՊ ենք ընտրում. Արմենուհի Կյուրեղյանը՝ Նարեկ Զեյնալյանին
Սփյուռքում ձախողված ու աղմկահարույց մի քանի հանդիպումներից հետո Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այս անգամ որոշել է սփյուռքահայ երիտասարդներին բերել Հայաստան, վերապատրաստել ու ճանապարհել:
Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենը շնորհակալություն է հայտնել կազմակերպության գործունեության համար՝ նշելով, որ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում, կառույցն իրականացնում է արդյունավետ և գնահատելի մարդասիրական աշխատանք։
Համաշխարհային բանկը 2023 թվականի համար Հայաստանում կանխատեսում է 4.4 տոկոս տնտեսական աճ՝ իր նախորդ կանխատեսման ցուցանիշը բարձրացնելով 0.3 տոկոսով: