Բաժիններ՝

Թուրքիայում ձերբակալել են Էրդողանի պաստառին բեղեր նկարած 16-ամյա տղային

Թուրքիայում նախագահական ընտրությունների ժամանակ քաղաքների տարբեր հատվածներում փակցվել էին «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական պաստառները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մերսին քաղաքում փակցված Էրդողանի պաստառներից մեկի վրա 16-ամյա մի տղա նրա վրա նկարել է Հիտլերի բեղեր։ Նրան է վերագրվում նաև պաստառի վրա հայհոյանքներ գրել։ Ոստիկանները պարզել են տղայի ինքնությունը և բերման են ենթարկել։

Դեպքի առնչությամբ անչափահաս տղան ցուցմունք է տվել և ասել, որ բեղերն ինքն է նկարել, բայց պաստառի տարբեր հատվածներում հայհոյանքներ չի գրել։

Նախագահին վիրավորելու մեղադրանքով վերհիշյալ տղան ձերբակալվել և ուղարկվել է Տարսուսի անչափահասների գաղութ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930