Meta-ի լիազորված վաճառքի գործընկերը Երևանում հանդիպում կանցկացնի
Meta-ի վաճառքի լիազորված գործընկեր (Authorized Sales Partner) Evido Armenia ընկերությունը հունիսի 7-ին Հայաստանում կազմակերպում է հանդիպում Meta Creative Agency Partner Ադամ Նովակովսկիի հետ:
Մասնակցությունն անվճար է, գրանցվել և օրակարգին ծանոթանալ հնարավոր է այստեղ:
Evido Meetup Yerevan-ը միջոցառում է հայ մարքեթոլոգների համայնքի համար, որտեղ մասնագետները կստանան որակյալ պատկերացումներ Facebook-ի և Instagram-ի գովազդի մասին Meta-ի փորձագետներից, տեղի մարքեթինգի մասնագետներից և Meta Creative Agency-ի գործընկերներից:
Միջոցառումը հնարավորություն կտա ընդլայնել ռազմավարությունը և կապ հաստատել համախոհ մասնագետների հետ:
Evido-ն Meta-ի գովազդային ծառայությունը մոտեցնում է հայ լսարանին՝ առաջարկելով աջակցություն, խորհրդատվական ծառայություններ և անվճար ու հեշտ մարքեթինգային գործիքներ՝ գովազդատուների և գործակալությունների համար: