
31-ամյա Գաբրիել Պ.-ն հետախուզվում էր դատաքննությունից թաքնվելու հիմքով

Ոստիկանության Տարոնի և Տաշիրի բաժինների քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 6-ին Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշի փողոցում հայտնաբերվել և Տաշիրի բաժին է ներկայացվել 31-ամյա Գաբրիել Պ.-ն:
Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի մեղադրանքով դատաքննությունից թաքնվելու հիմքով:
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: