Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով
Հունիսի 7-ի ցերեկը, 10-11-ը շրջանների զգալի մասում, 8-ի, 12-ի ցերեկը, 9-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ արևելյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 3-5 աստիճանով, 8-9-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունիսի 7-ի կեսօրից հետո, 10-11-ը սպասվում է, 9-ի և 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։