Բաժիններ՝

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հանգամանքները պարզվում են

Շտապօգնության բրիգադը հունիսի 6-ին ժամը 22:10-ին պարանոցի շրջանում ինքնավնասումով իր մշտական բնակության վայր հանդիսացող բնակարանից մահացած վիճակում Հերացի թիվ 1 Հիվանդանոցային համալիր է տեղափոխել 2023 թ․ ապրիլի 29-ից հոսպիտալում ստացիոնար բուժման մեջ գտնվող և 2023 թ․ մայիսի 5-ից մինչև 2023 թ․ հունիսի 18-ը վերականգնողական արձակուրդի մեջ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողի։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։

Ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս