««Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղում իրանակացնել «Վրեժ–3» գործողությունը»». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանական հարցերով փորձագետ տաթևիկի հայրապետյանը տելեգրամային իր ալիքում գրել է․ ««Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղում իրանակացնել «Վրեժ–3» գործողությունը», սրա մասին ասվում է ադրբեջանական պետական «Az Tv» հեռուստաընկերության թողարկման ժամանակ:

Հաղորդման ժամանակ մեջբերումներ են արվում Ալիևի ռազմատենչ ելույթներից, նշվում է, թե իբրև խաղաղապահները զինում են Արցախին, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն խախտում են եռակողմ հայտարարության կետերը և Ադրբեջանը դեռ չի հասել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը ու պետք է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Սա Ադրբեջանի ղեկավարության կողմից հնարավոր հարձակման գնալու ակնհայտ անոնս է, սա պետք է անհապաղ ներկայացնել միջազգային գործընկերներին:

Ցավոք, «Խաղաղության պայմանագրի» մասին քննարկումները որևէ աղերս չունեն մեր տարածաշրջանում ընթացող զարգացումների հետ: Մեր ղեկավարությունը չի ուզում հասկանալ այն պարզ ճշմարտությունը, որ Արցախի ճակատագիրը վտանգելով ու Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով, իրենք վտանգել են հենց Սյունիքը ու հայոց պետականությունն առհասարակ…

Պետք է ինտենսիվ աշխատանք տանել այս վտանգավոր սցենարը կանխելու ուղղությամբ ու դա անել՝ աշխատելով բոլոր գործընկերների հետ»:

Տեսանյութեր

Լրահոս