Բաժիններ՝

Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում

Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող աշակերտներն արժանացել են 4 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալների, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադան կայացել է հունիսի 25-28-ը Ինդոնեզիայում։ Հայաստանը ներկայացնող յոթ դպրոցականներն էլ հաղթահարել են կիսաեզրափակիչ փուլը և եզրափակիչ փուլում գրանցել հետևյալ արդյունքները.

Տաթև Սիմոնյան՝ «Քվանտ» վարժարան, ոսկե մեդալ, Օլիմպիադայի ամենամեծ մրցանակ (Grand award),

Հակոբ Պերիխանյան՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, ոսկե մեդալ, Հատուկ մրցանակ կենսաբանական կոնցեպտի համար,

Խոսրով Ցականյան՝ «Քվանտ» վարժարան, ոսկե մեդալ,

Անի Իսրաելյան՝ Արմավիրի թիվ 1 դպրոց, ոսկե մեդալ,

Լենա Մանուկյան՝ «Հերացի» ավագ դպրոց, արծաթե մեդալ,

Կամունի Աբրահամյան՝ «Քվանտ» վարժարան, բրոնզե մեդալ,

Մարիամ Դոխոյան՝ «Հերացի» ավագ դպրոց, բրոնզե մեդալ։

Հիշեցնենք, որ Կիրառական կենսաբանության 2021 թ. միջազգային օլիմպիադայում հայ դպրոցականներն արժանացել էին 5 մեդալի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31