Բաժիններ՝

Վրաստանից ՀՀ գնացքների երթևեկությունը վերականգնվել է. Բաթում–Երևան ուղերթը ճանապրահին է

«Վրացական երկաթուղիներ» ընկերության Բաթում–Երևան ուղերթ իրականացնող գնացքը, որը նախօրեին սողանքի պատճառով չէր կարողացել հասնել մեկնման կետ, այսօր ժամը 15-ին կժամանի Երևան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին երկաթուղային կենտրոնական կայարանից։

Երևանից Բաթում գնացքը կմեկնի ըստ չվացուցակի` այսօր տեղական ժամանակով 14:00-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սողանքը տեղի է ունեցել Խարագաուլի շրջանի Մարելիսի կայարանում` հորդառատ անձրևների պատճառով։ Արդյունքում վնասվել էին կոնտակտային ցանցն ու ռելսերը:

Արդյունքում չեղարկվել էին մի շարք ուղերթեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31