![](/banners/BeFunky-design.jpg)
Որքան է կազմում նվազագույն աշխատավարձը Թուրքիայում
![](https://168.am/wp-content/uploads/2021/11/lira-dolar.jpg)
Թուրքիայի աշխատանքի և սոցիալական անվտանգության նախարար Վեդաթ Ըշըքհանը այսօր տեղի ունեցած ժողովի ժամանակ հայտնել է երկրում նվազագույն աշխատավարձի նոր չափը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Գրանցված նվազագույն աշխատավարձը սահմանվել է 13․214 լիրա, իսկ մաքուրը՝ 11․402 թուրքական լիրա կամ 483 դոլար, որը տարեսկզբին կազմել էր 455 դոլար։
Ըշըքհանը ելույթում նշել է, որ 13 օր է, ինչ աշխատանքներ են տարվում, և դրանցում իր ներդրումն ունի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի համար իր շնորհակալությունն է հայտնել նրան։