Բաժիններ՝

Նոր Գեղիում երկու անասնագոմերի տանիքներ են այրվել

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 1-ին, ժամը 17։36-ին ահազանգ է ստացել, որ Նոր Գեղի գյուղի Արմիկ Բարսեղյան փողոցում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու իրար կից անասնագոմերի տանիքներում (ընդհանուր մոտ 120 քմ)։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։31-ին, մարվել՝ 18։54-ին։ Այրվել են տանիքների փայտե կառուցատարրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31