Օգոստոսի 11-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալի անվամբ բերված սառնարանը:
Վրաստանի Ռաչա առողջարանային շրջանում տեղի ունեցած ավերիչ սողանքի պատճառով զոհերի թիվը հասել է 25-ի:
Թեև բոլորին է առաջարկվել տարհանման հնարավորությունը, սակայն 41 հիվանդից 12-ը հրաժարվել է մեկնել Արցախից:
Օգոստոսի 12-ին, ժամը 21.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի չթափանցող կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 45-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Պաշտոնական Բաքուն նաև բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտում է միջազգային մեխանիզմի շրջանակներում Ստեփանակերտի հետ երկխոսությունը:
2018թ․ «հեղափոխությունից» հետո Շիրակի մարզային իշխանության ղեկը ստանձնել էր Կարեն Սարուխանյանը, ով ոչ մի անգամ ոչ մի պետական և առհասարակ որևէ այլ պաշտոն չէր զբաղեցրել։ Վերջինս անդեմ մեկն էր, ով, ինչպես «հեղափոխության» արդյունքում շատերը, այնպես էլ նա, հայտնվեց պետական կառավարման ոլորտում և սկսեց կազմաքանդել մարզային կառավարման համակարգը։
Ակնկալում եմ իրավապահ մարմինների կողմից համակողմանի հետաքննության իրականացում՝ այս ողբերգական ավտովթարի մանրամասների բացահայտման ուղղությամբ:
Նկատելի է լարվածության որոշակի դինամիկա. Տիգրան Աբրահամյան
Կատարվում է նախաքննություն:
Երբ ժամանակը գա, ոչ ոք չի հարցնելու՝ պատրա՞ստ ես, թե՞ ոչ, ականջից բռնելու են՝ շպրտեն. Նարեկ Մալյան
Մոսկվան և Կիևը պետք է ընդհանուր հայտարարի գան խաղաղ կարգավորման հարցում։
Նշվում է, որ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են համապատասխան հանձնարարություններ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին քաղաքացին հաղորդագրություն էր թողել այն մասին, որ Երևանի Չեխովի 52 հասցեում գործող «Արև» սուպերմարկետում վաճառվում է ժամկետանց սննդամթերք, մասնավորապես հին, բորբոսնած երշիկեղեն, հաց, ժամկետանց հյութեր և այլն:
Իր հերթին All Nippon Airways Co., Ltd. ավիափոխադրողը նման որոշում է ընդունել օգոստոսի 15-ին 310 չվերթի նկատմամբ:
Օգոստոսի 14-ի ժամը 00:30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։
Դատարանը շարունակում է Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու մասին միջնորդության քննությունը` ՈւՂԻՂ
Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հրաժարական է տալիս:
Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքում Շահ Չերախ դամբարանի վրա հարձակման մեջ կասկածվող 4 մարդ ձերբակալվել է: IRNA գործակալության հրապարակման մեջ նշվում է, որ այդ մասին հայտնել է Ֆարս նահանգի գլխավոր դատախազ Քազեմ Մուսավին:
Թուրքիայի արտգործնախարարությունը Հայաստանին կոչ է անում «աջակցել» Աղդամի ճանապարհի օգտագործմանը, «ձեռնպահ մնալ սադրիչ քայլերից», ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև «աջակցել Ադրբեջանի ջանքերին՝ հայ բնակչության ինտեգրման հարցով»։
Վթարից հետո «Սինոհիդրո» ընկերությունն ակտիվորեն համագործակցել է ՀՀ ՆԳՆ հետ՝ երթևեկությունն ուղղորդելու և դեպքի վայրի կարգի բերման նպատակով։
Օգոստոսի 14-ին, ժամը 10։01-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Օգոստոսի 13-ին Հիմաչալ Փրադեշի նահանգում հզոր տաղատարափի ժամանակ զոհվել է ինը մարդ, փրկարարները փլատակների տակ ևս ինը մարմին են հայտնաբերել նահանգի մայրաքաղաք Շիմլայում տեղի ունեցած երկու սողանքներից հետո։
Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն այսօր ասել է, որ Շովիում սպանվածների մահն ակնթարթային է եղել. նա թերահավատություն է արտահայտել այն մարդկանց պատմությունների նկատմամբ, ովքեր ողջ են մնացել՝ չհանձնվելով և պայքարելով իրենց կյանքի համար։
Ստի և կեղծիքի հեղափոխութունից հետո, անցած 5 տարիները պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ մինչ 2020թ․ նոյեմբերի 9-ը և դրանից հետո, մինչ օրս։
1954-ին հիմադրված թուրքական մասնավոր շինարարական ընկերությունը «YDA Group» հայտարարել է, որ կստանձնեն եղբայրական Ղազախստանի հետ համատեղ նախագծի իրականացումը, որը կսկվի Կասպից ծովում նավաշինարանի կառուցումից։ Ծրագրի մյուս գործընկերը Ղազախստանի Ուրալսկի գործարան «Զենիթ» ընկերությունը է։
2022 թ. փետրվարից ի վեր Եվրամիության կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունը հասել է 20 միլիարդ եվրոյի։ «Իզվեստիա» թերթին այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
Օգոստոսի 14-ին, ժամը 15։25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ջրվեժ» անտառպարկի տարածքում հրդեհ է նկատվում։
Երևանի քաղաքապետարանն արձագանքել է տարածվող լուրերին, թե դերասան Սոս Ջանիբեկյանը կնշանակվի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրեն։
Հայկ Մարտիրոսյանը Ռումինիայի Արադ քաղաքում անցկացված «16th Arad Open Grand Prix Romania Classic» մրցաշարում զբաղեցրել 1-ին հորիզոնականը։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Նա 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր։